Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2012 » Նոյեմբեր » 11

«Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի «սմայլիկներն» անվճար կդառնան: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը` հղում կատարելով Mail.Ru Group-ի ներկայացուցիչ Իլյա Շիրոկովին:
 Սոցիալական ցանցի ղեկավարությունն ընդունել է, որ 2009թ-ին «սմայլիկները» վճարովի դարձնելն անհաջող գաղափար էր, քանի որ նրանցից «Օդնոկլասնիկի»-ն գումարներ չի ստանում: 
2012թ-ի սկզբին «Օդնոկլասնիկի» կայքն արդեն փորձել է «սմայլիկներն» անվճար դարձնել, սակայն անհաջող: «Դա բերել է նրան, որ մարդիկ սկսել են «սմայլիկներ» օգտագործել չափազանց մեծ քանակությամբ, ինչը դժվարություններ է առաջացրել համակարգում»,- պատմել է Շիրոկովը: Նա բացատրել է, որ սոցիալական կայքն այժմ պատրաստվում է «սմայլիկների» վճարը չեղյալ հայտարարել: Հայտնվելու է նաև «սմայլիկների» ցուցափեղկ, և փոխվելու է նրանց ընտրելու ինտերֆեյսը:
Դիտումներ: 610 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 11.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Աշխարհի խոշորագույն առցանց Wikipedia հանրագիտարանն այժմ գրանցված օգտագործողների համար հոդվածները տեսահոլովակներով լրացնելու հնարավորություն ունի։ Այս մասին տեղեկացրել է Wikipedia-ի մամլո ծառայությունը:
Այս ծրագրի կիրառումը սկսվել էր դեռ 2008 թ., սակայն այն տեխնիկական պատճառներով մի քանի անգամ հետաձգվել էր: Այժմ այդ խնդիրները լուծված են: «Նոր տեսաձայնարկիչը, որի օգնությամբ հանրագիտարանից օգտվողները կարող են դիտել կրթական և գիտահանրամատչելի տեսանյութերը, այժմ հասանելի կլինեն Wikipedia-ում և նրա եղբայր-կայքերում»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրությունում:
 Ծրագիրը հովանավորել են բաց TV Kaltura open-source video platform-ը և Google-ը: Այս պահին Wikipedia-ն ներառում է գրեթե 15 հազար տեսահոլովակներ: Ծրագրվում է գրադարանն ընդլայնել հանրագիտարանի օգտագործողների համալրումների, ինչպես նաև YouTube-ում տեղադրված անվճար ուսուց ... Կարդալ ավելին »
Դիտումներ: 493 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 11.11.2012 | Մեկնաբանություններ (0)

Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.139.86.56