Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2012 » Նոյեմբեր » 27

Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է բրիտանացի Գրեհամ Դեյվիդ Հյուիսի ռեկորդը, որը եղել է 201 երկրում` չօգտվելով ինքնաթիռից կամ այլ օդային տրանսպորտային միջոցից, գրում է Daily Mail թերթը: Իր ճամփորդության ընթացքում, որը տևել է 1426 օր, 33-ամյա Հյուիսը տեղաշարժվել է նավերով, ավտոբուսներով, տաքսիներով և պարզապես ոտքով: Նրա խոսքով` իր ճանապարհածախսը կազմել է շաբաթական մոտ 100 դոլար, քանի որ ճամփորդել է ամենաէժան փոխադրամիջոցներով, ներառյալ` հին բեռնատար նավերով: Ճամփորդության 4 տարում Հյուիսը եղել է ՄԱԿ-ի ադնամ երկրներում, նաև` Թայվանում, Պաղեստինում, Կոսովոյում, Վատիկանում, Արևմտյան Սահարայում, նաև Միացյալ Թագավորության 4 պատմական նահանգներում` Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում: «Ես սիրում եմ ճանապարհորդել: Երևի, դա արեցի, որովհետև ուզում էի տեսնել` կկարողանամ ինքնուրույն և քիչ միջոցներով անել դա»,- ասել է նա: ... Կարդալ ավելին »
Դիտումներ: 588 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 27.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Բրազիլական հեռուստաշոուի հեղինակները դաժան փորձություն են կազմակերպել: Ըստ սյուժեի` ոչինչ չկասկածող զոհերը պետք է վերելակում հայտնվեին ուրվականի հետ, որի դերում գրիմ արած երեխա էր հանդես եկել: Հարկերի միջև դատարկ վերելակում փակված մարդկանց նկարահանում է այնտեղ թաքնված տեսախցիկը, և առաջարկում են ծիծաղել վախեցած մարդկանց վրա, հայտնում է vesti.ru-ն: Հեռուստահաղորդման կադրերում երևում է, թե ինչպես է վերելակը կանգնում, մարում է լույսը, իսկ հուզված և վախեցած մարդիկ սեղմում են բոլոր կոճակներն անխտիր: Այդ պահին պատի հատուկ անցքի միջով վերելակ է մտնում ուրվականի հագուստով փոքրիկ աղջիկը: Երբ լույսը վառվում է, սարսափով նկատում են ուրվական-աղջկան: Մարդկանց արձագանքը տարբեր է լինում, ամենից հաճախ մարդիկ պարզապես վախից բղավում են: Աղջիկը սարսափելի ճչում է: Հեռուստահաղորդման այս կադրերը YouTube-ում արդեն հազարավոր դիտումներ են գրանցել:
Դիտումներ: 846 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 27.11.2012 | Մեկնաբանություններ (0)

Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.14.142.115