Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2013 » Հուլիս » 29 » ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ
21:44
ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հաղորդավար



Ծնվել է 1980թ. հուլիսի 23-ին, Երևանում: 1997թ. ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: 2001թ. ավարտել է ԵրևանիԽ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում: 2001-04թթ աշխատել է «Հիթ FM» ռադիոկայանում` որպես ծրագրերի հեղինակ և հաղորդավար: 2001-03թթ աշխատել է «TV 5» հեռուստաընկերությունում, վարել է «Բոնուս» ինտելեկտուալ հաղորդումը: 2003թ-ից աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում և վարել է մի քանի հաղորդումներ` «Առաջին ծրագիր», «Թեժ տասնյակ» «Կռունկ»: 2009-10թթ «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Բարի լույս», «Հայ սուպերսթար», «Դուդուկի նվիրյալները» նախագծերը: 2010-11թթ «Արմենիա» հեռուստատեսությամբ վարել է «Բարի գիշեր հայեր», «Բարի լույս», «Ճիշտ, թե սուտ» հաղորդումները: 2011թ. վարել է «Եվրատեսիլ» մանկական երգի միջազգային մրցույթը: 2011թ-ից վերադարձել է «Շանթ» հեռուստաընկերություն, որտեղ վարել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր», «Ուլտրամութ» հաղորդումները, նաև «Հայ սուպերսթար» նախագծում եղել է ժյուրիի անդամ: 2003թ. դարձել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար», 2004թ.` «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար»: Հայ էստրադայի երգիչների երգերի խոսքերի հեղինակ է, որոնք տարբեր տարիների դարձել են լավագույն հիթեր: Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը:
Категория: Armenia | Просмотров: 904 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
18.219.22.169