Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2012 » Նոյեմբեր » 27 » Բրիտանացին ռեկորդ է սահմանել` առանց ինքնաթիռից օգտվելու 201 երկիր այցելելով
23:13
Բրիտանացին ռեկորդ է սահմանել` առանց ինքնաթիռից օգտվելու 201 երկիր այցելելով

Գինեսի ռեկորդների գիրքը ճանաչել է բրիտանացի Գրեհամ Դեյվիդ Հյուիսի ռեկորդը, որը եղել է 201 երկրում` չօգտվելով ինքնաթիռից կամ այլ օդային տրանսպորտային միջոցից, գրում է Daily Mail թերթը: Իր ճամփորդության ընթացքում, որը տևել է 1426 օր, 33-ամյա Հյուիսը տեղաշարժվել է նավերով, ավտոբուսներով, տաքսիներով և պարզապես ոտքով: Նրա խոսքով` իր ճանապարհածախսը կազմել է շաբաթական մոտ 100 դոլար, քանի որ ճամփորդել է ամենաէժան փոխադրամիջոցներով, ներառյալ` հին բեռնատար նավերով: Ճամփորդության 4 տարում Հյուիսը եղել է ՄԱԿ-ի ադնամ երկրներում, նաև` Թայվանում, Պաղեստինում, Կոսովոյում, Վատիկանում, Արևմտյան Սահարայում, նաև Միացյալ Թագավորության 4 պատմական նահանգներում` Անգլիայում, Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում: «Ես սիրում եմ ճանապարհորդել: Երևի, դա արեցի, որովհետև ուզում էի տեսնել` կկարողանամ ինքնուրույն և քիչ միջոցներով անել դա»,- ասել է նա: Հյուիսը բազմաթիվ հետաքրքիր հուշեր ունի` Կաբոե Վերդեյի ափի մոտ վտանգավոր լողալը, Կոնգոյի բանտում լինելը և Ռուսաստանի սահմանն անցնելու փորձի ժամանակ ձերբակալվելը և այլն: Նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում այդքան երկիր մեկ տարում վերգետնյա տրանսպորտով այցելելու համար:
Просмотров: 588 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
18.221.146.223