Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2013 » Մարտ » 15 » Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկում է Հայաստանի մարզերում
22:16
Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկում է Հայաստանի մարզերում

Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի մեկնարկի մասին: 2013թ-ի մարտի ընթացքում Սյունիքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների աշխատանքներին: 
Ծրագրի ֆիլմերը կցուցադրվեն մարզերի շրջկենտրոններում` Գորիս, Հրազդան եւ Աշտարակ քաղաքներում: «Հայաստանում կինոարվեստն ավանդաբար եղել է եւ մնում է պահանջված: Հայ կինոարվեստի դպրոցն աշխարհին տվել է բազմաթիվ մեծ ռեժիսորներ, դերասաններ եւ օպերատորներ: Հարուստ մշակութային կյանքը մարզերում նպաստում է նորանոր անունների ի հայտ գալուն: Այդ իսկ պատճառով, մենք կարեւորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու համաշխարհային կինեմոտոգրաֆիայի նոր գործերի հետ, զգալու ինչով է շնչում աշխարհը, մտորելու այն խնդիրների մասին, որոնք մտահոգում են օտարերկրյա արվեստի գործիչներին: Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը կարող են դիտել ոչ միայն Երեւանում, այլ մեր երկրի տարբեր մարզերում»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը: «Բրիտանական ֆիլմերի փառատոնը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն եւ հիշարժան աշխատանքները: 
Մենք առաջարկում ենք տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից մինչեւ փաստավավերագրական ֆիլմ: Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը պատմություններ են Մեծ Բրիտանիայի հասարակության մասին, քաղաքացիների առօրյայի, նրանց հույզերի եւ մտորումների մասին»,-նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը: 
Մարտի 16-ից մինչեւ 18-ը ֆիլմերը կցուցադրվեն Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Պետական Դրամատիկական թատրոնում: Մարտի 19-ից մինչեւ 21-ն կցուցադրվեն Արագածոտնի մարզի Աշտարակի մշակութային կենտրոնում, իսկ մարտի 22-ից մինչեւ 24-ը` Կոտայքի մարզի Քաղաքային Դրամատիկական թատրոնում: Ընդհանուր առմամաբ, մարզերի բնակիչները Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կարող են դիտել 9 ֆիլմ: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակել է 2013 թվականը Միջազգային ջրային համագործակցության տարի: Բրիտանական ֆիլմերի փառատոնը միացել է այս նախաձեռնությանը: Փառատոնի կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը` Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ: Մարզային ծրագրի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաեւ զորամասերում:
Просмотров: 340 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:

Вы:

Група:
Հյուրեր

IP:
54.80.60.91