Главная » 2013 » Մարտ » 15 » Ինչից է բաղկացած Չելյաբինսկի երկնաքարը եւ որտեղից է եկել. Պարզել են գիտնականները
22:17
Ինչից է բաղկացած Չելյաբինսկի երկնաքարը եւ որտեղից է եկել. Պարզել են գիտնականները
Գիտնականները ամփոփել են Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ընկած երկնաքարի հետազոտության առաջն արդյունքները: Ավելի վաղ նախատեսվում էր երկնային մարմին «Չեբարկուլ» անվանումը տալը, սակայն գիտնականները նախապատվություն են տվել «Չելյաբիսնկ» տարբերակին: Հենց այդ անունով էլ երկնային մարմինն գրանցվել է Միջազգային երկնաքարային հանձնաժողովում:
Մասնագետները վերլուծել են երկնաքարի բաղադրությունը եւ պարզել, որ այն սովորական խոնդրիտ է: Ակադեմիկոս Էրիկ գալիմովը հայտնել է, որ երկնաքարը հիմնականում բաղկացած է սիլիկատներից: 10 տոկոսից պակաս կազմում են ցինկը, երկաթը, կոբալտը եւ ալյումինը: Երկնաքարի տարիքը կազմում է մոտ 4,5 մլրդ տարի: Չելյաբինսկի երկնաքարը իր չափերին միանգամից չի հասել, այն եղել է խոշոր աստերոիդի մաս, ապա պոկվել է: Արդյունքում Երկրին բավական խեղճ կտոր է մոտեցել, որը, ընկելով մթնոլորտ արագ բաժանվել է մասերի: Երկնաքարի զանգվածը կազմել է 10 հազար տոննա, տրամագիծը` 18-20 մետր: Նրա 90 տոկոսը մասնատվել է մթնոլորտում, Երկիր է հասել 10 տոննա, ակայն գիտնականները գտել են միայն 3 կգ: