Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2012 » Նոյեմբեր » 11 » Wikipedia-ն արդեն հնարավոր կլինի լրացնել նաև տեսանյութերով
11:52
Wikipedia-ն արդեն հնարավոր կլինի լրացնել նաև տեսանյութերով

Աշխարհի խոշորագույն առցանց Wikipedia հանրագիտարանն այժմ գրանցված օգտագործողների համար հոդվածները տեսահոլովակներով լրացնելու հնարավորություն ունի։ Այս մասին տեղեկացրել է Wikipedia-ի մամլո ծառայությունը:
Այս ծրագրի կիրառումը սկսվել էր դեռ 2008 թ., սակայն այն տեխնիկական պատճառներով մի քանի անգամ հետաձգվել էր: Այժմ այդ խնդիրները լուծված են: «Նոր տեսաձայնարկիչը, որի օգնությամբ հանրագիտարանից օգտվողները կարող են դիտել կրթական և գիտահանրամատչելի տեսանյութերը, այժմ հասանելի կլինեն Wikipedia-ում և նրա եղբայր-կայքերում»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրությունում:
 Ծրագիրը հովանավորել են բաց TV Kaltura open-source video platform-ը և Google-ը: Այս պահին Wikipedia-ն ներառում է գրեթե 15 հազար տեսահոլովակներ: Ծրագրվում է գրադարանն ընդլայնել հանրագիտարանի օգտագործողների համալրումների, ինչպես նաև YouTube-ում տեղադրված անվճար ուսուցողական և գիտահանրամատչելի տեսանյութերի հաշվին:
Просмотров: 495 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.140.185.123