Կայքի Մենյու
Գովազդ
Главная » Файлы » Հանրագիտարան » Հանրագիտարան

Խաչակրաց արշավանքներ
24.11.2012, 21:49

Խաչակրաց արշավանքներ, մի շարք արշավանքներ, որոնք ընդգրկել էին Եվրոպայի քրիստոնյա պետությունների մեծ մասը և որոնց նպատակն էր ազատագրել մուսուլմանների իշխանության տակ գտնվող Սուրբ Երկիրը: Խաչակրաց արշավանքներին հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի` 1095-1291 թթ: Հետագայում` 15-րդ դարում այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որ գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից: Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ:Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի: Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները` սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ: Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը Հինգերորդ Խաչակրաց արշավանքի ընթացքում: Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա Կոստանդնուպոլիսը` Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև: Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից: Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում:

Պատմություն

Սուրբ Երկիրը մեծ նշանակություն ունի քրիստոնյաների համար, քանի որ այնտեղ է ծնվել, գործել և խաչվել Հիսուս Քրիստոսը, ով հիմք է դրել քրիստոնեությանը: 4-րդ դարում հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից թույլատրվեց քրիստոնեության ազատ դավանումը (313 թ.) և հետագայում Հռոմեական կայսրության բաժանումից ու Բյուզանդական կայսրության առաջացումից հետո Սուրբ Երկիրը մեծ մասամբ քրիստոնեաբնակ էր: Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև մահմեդականների համար, քանի որ այնտեղից է ըստ ավանդության վեր համբառնել մարգարե Մուհամմեդը և երբեմն Երուսաղեմը մուսուլմանների համար համարվում է երրորդ սուրբ քաղաքը: Մահմեդականները հայտնվեցին այդտեղ 7-րդ դարում Արաբական խալիֆայության օրոք: Երուսաղեմը մեծ նշանակություն ունի նաև հրեաների համար, քանի որ այն երկար ժամանակ եղել է Հրեական միացյալ թագավորության, այնուհետև հրեական հարավային թագավորության մայրաքաղաքը, նաև այնտեղ է կառուցվել հրեաների գլխավոր հոգևոր կենտրոնը` Երուսաղեմի տաճարը (ներկայումս դեռևս կանգուն է և ուխտագնացության վայր ու երկրպագության առարկա է Երկրորդ տաճարի արևմտյան պատը): Ուրիշ կարևոր հանգամանք էր նաև մուսուլմանների կողմից 1009 թ. Սուրբ Գերեզմանի եկեղեցու ավերումը: 1039 թ. նոր խալիֆը խոշոր գումարի դիմաց թույլատրեց եկեղեցու վերանորոգումը: Շուտով թույլատրվեցին ուխտագնացությունները դեպի Սուրբ Երկիր, քանի որ դրանք մեծ շահույթ էին ապահովում տեղի մահմեդական իշխաններին: Սակայն սելջուկ թուրքերի հայտնվելուց հետո հարաբերությունները քրիստոնյաների և մուսուլմանների միջև դարձյալ լարվեցին:

Իրադրությունը Արևմտյան Եվրոպայում

Խաչակիրների հանդես գալը պայմանավորված էր Արևմտյան Եվրոպայում ընթացող գործընթացներով և բյուզանդա-սելջուկյան հարաբերություններով: Կարոլինգյան կայսրության մասնատումը 9-րդ դարի վերջում և եվրոպական սահմանների կայունացումը վիկինգների և սլավոնների քրիստոնեացման հետևանքով, անգործ էր թողել զինվորների մեծ մասին: Պիրենեյան թերակղզին 11-րդ դարում; Քրիստոնյա թագավորությունները` A=Արագոն, C=Կաստիլյա, L=Լեոն, N=Նավարրա, և P=Պորտուգալիա 1063 թ. Հռոմի Պապ Ալեքսանդր Բ-ն օրհնեց Պիրենեյան թերակղզու քրիստոնյաներին մահմեդականների դեմ պատերազմից առաջ: Ընդդեմ սելջուկ-թուրքերի Բյուզանդիայի օգնության խնդրանքը լայն արձագանք ստացավ Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաների շրջանում: Օգնության խնդրանքի պատճառը 1071 թ-ին Մանազկերտի ճակատամարտում կրած ծանր պարտությունն էր, որի հետևանքով Բյուզանդիան կորցրեց Հայաստանն ու Փոքր Ասիան: Կան տեղեկություներ, որ 1081 թ բյուզանդական կայսրը նույնիսկ օգնության խնդրանք էր ուղարկել Չինաստան:[11] Խաչակիրը երդում տալուց հետո խաչ էր ստանում պապից կամ տեղի եպիսկոպոսից, և համարվում "Եկեղեցու զինվոր": Որոշները դարձան խաչակիր, որպեսզի թողություն ստանան կատարած մեղքերի համար:

Պատճառները

Առաջին խաչակրաց արշավանքի պատճառներից մեկը Ալեքսիոս Ա Կոմնենոսի կողմից ուղարկված օգնության խնդրանքն էր Հռոմի Պապ Ուրբանուս Բ-ին: Երբ Հռոմի Պապը 1095 թ կոչ էր անում խաչակրաց արշավանք ձեռնարկելու, Իսպանիայի քրիստոնյաները լուրջ հաջողություններ էին ցուցաբերում առաջին անգամ հարյուր տարվա ընթացքում: Տոլեդոյի գրավումը Լեոնի թագավորության կողմից 1085 թ վիթխարի հաջողություն էր: Չնայած Ռեկոնկիստան Եվրոպայի քրիստոնյաների և մուսուլմանների պայքարի ամենացայտուն օրինակն էր, այն միակը չէր: Վիկինգ Ռոբերտ Գվիսկարը նվաճել էր Կալաբրիան 1057 թ և պահում էր այդ նախկին բյուզանդական տարածքն ընդդեմ Սիցիլիայի մուսուլմանների: Քաղաք-պետություններ Պիզան, Ջենովան և Կատալոնիան պայքարում էին ընդդեմ Մալյորկիայի մուսուլմանների և ազատել էին Իտալիայի և Կատալոնիայի ափերը մուսուլմանների արշավանքներից: Իսկ ավելի վաղ Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Եգիպտոսի քրիստոնյա տարածքները գրավված էին մուսուլմանների կողմից: Տարածքները հավատքային թշնամուն կորցնելու երկար պատմությունը, հող էր նախապատրաստել արձագանքելու Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա-ի օգնության խնդրանքին: Պապականությունն անհանգստացած էր այն փաստով, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը ենթարկվում էր հալածանքների: Ըստ նրանց նաև, Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո, ֆրանկների ուժի շնորհիվ իրենց կենթարկեն Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը 1054 թ անկախացել էր Հռոմից: 15-րդ դարի մանրանկար, որտեղ պատկերված է Ուրբանուս Բ պապը Կլերմոնի ժողովում Բյուզանդիայի թուլությունը երևաց Մանազկերտի ճակատամարտում կրած պարտության հետևանքով: Եվ չնայած Ալեքսիոսի խնդրանքին, Հռոմի Պապը իշխանության համար պայքարի պատճառով, չկարողացավ դիմել Գերմանիայի կայսրին: Հաջորդ Հռոմի Պապը` ավելի մեղմ Ուրբանոս Բ-ն, խաչակրաց արշավանքների շնորհիվ ցանկանում էր վերամիավորել քրիստոնյաներին: Ըստ նրա խաչակիրները չպետք է լինեին գերմանացի կամ վիկինգ, այլ նրա հայրենակիցները հյուսիսային Ֆրանսիայից:

Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքները

Առաջին խաչակրաց արշավանքի ամենակարևոր հետևանքը Երուսաղեմի ազատագրումն էր և մի շարք խաչակրաց պետությունների ստեղծումը Լևանտում: Մյուս կարևոր հետևանքը առևտրական կապերի աշխուժացումն էր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ու Ասիայի միջև: Սակայն Առաջին խաչակրաց արշավանքն ունեցավ նաև բացասական հետևանքներ: Դրանցից էր օրինակ այն, որ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով Եվրոպայում սկսվեցին հալածվել հրեաները, իսկ Արևելյան Եվրոպայում սկսեցին նոր խաչակրաց արշավանքներ ընդդեմ Արևելյան Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների: 13-րդ դարում, և հատկապես 1291 թ. Ակրայի վերջնական անկումից ու Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի հետևանքով կատարների աղանդի վերջնական ոչնչացումից հետո խաչակիրներն օգտագործվում էին Պապի կողմից, ապահովելու նրա շահերը ողջ կաթոլիկ Եվրոպայով մեկ: Որպեսզի ապահովվեր ուխտագնացների կյանքն ու ունեցվածքը ստեղծվեցին մի շարք հոգևոր-ասպետական միաբանություններ: Այդպիսի միաբանություններից էին` Հիվանդախնամները, Տաճարականները և հետագայում նաև Տևտոնները: Լևանտում մնացած վերջին խաչակրաց միաբանությունը Հիվանդախնամներն էին, ովքեր Ակրայի անկումից հետո կարողացան պահել Հռոդոս կղզին, իսկ 16-րդ դարում քշվեցին Մալթա և վերջնականապես ոչնչացվեցին Նապոլեոն Բոնապարտի կողմից 1798 թ.:

Երկրորդ խաչակրաց արշավանք


Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի գրավումը մուսուլմանների կողմից: Կազմակերպվեց Երկրորդ խաչակրաց արշավանքը: Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լուի VII-ի և Կոնրադ III-ի գլխավորությամբ, համապատասխանաբար, հասան Երուսաղեմ 1147 թ., սակայն չկարողացան տանել ոչ մի խոշոր հաղթանակ: Նրանց Դամասկոսը գրավելու ծրագրերը նույնպես մատնվեցին անհաջողության: Սակայն Միջերկրական ծովի մյուս ափում Երկրորդ խաչակրաց արշավանքը մեծ օգուտ բերեց: Որոշ խաչակիրներ կանգ առան Պորտուգալիայի թագավորությունում, միացան Աֆոնսո Ա Պորտուգալացուն և վերանվաճեցին Լիսաբոնը մուսուլմաններից 1147 թ.: Այդ խմբի մի մասն էլ օգնեց Բարսելոնայի իշխանին գրավել Տորտոսան մյուս տարի: Արդեն 1150 թ. Գերմանիայի կայսրը և Ֆրանսիայի թագավորը ետ էին վերադարձել Սուրբ Երկրից առանց որևէ լուրջ հաջողության:Հյուսիսայի գերմանացիները և դանիացիները հարձակվեցին Վենդերի վրա 1147 թ. Վենդական խաչակրաց արշավանքի ժամանակ, որը նույնպես չպսակվեց հաջողությամբ:

Երրորդ խաչակրաց արշավանք


1187 թ. Սալահ ադ Դինը` Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթինի ճակատամարտում հաղթանակ տոնելով նվաճեց Երուսաղեմը։ Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մահմեդականների ձեռքը։ Երուսաղեմի հանձնվելուց հետո, Սալահ ադ Դինը խնայեց քրիստոնյա բնակչությանը և խաչակիրներից ստացված գումարի դիմաց չոչնչացրեց եկեղեցիները:[28][29] Ահա ինչպես է նկարագրում Երուսաղեմի գրավումը Սալահ ադ Դինի կողմից Ֆրիդրիխ Ա Շիկամորուս կայսեր գանձապետ Բերնարդը իր «Ժամանակագրություն»ում. Սալահ ադ Դինն Ասկալոնից ուղևորվեց Երուսաղեմը գրավելու: Հաջորդ օրը նա պաշարեց քաղաքը: Սակայն մինչև ռազմական գործողություններ սկսելը նա քաղաքի բնակիչներին առաջարկեց քաղաքը հանձնել իրեն առանց կռվի: Երուսաղեմի բնակիչները պատասխանեցին, որ նա կարող է անել ինչ ցանկանում է, բայց իրենք քաղաքը չեն զիջի: Այնժամ Սալահ ադ Դինը հրամայեց պատրաստվել գրոհի: Բնակիչները նույնպես զինվեցին և մարտի մտան սարացինների (մահմեդականների) դեմ: Մուսուլմանները հասան խրամին, այնտեղ իջեցրին հողափորներին և աստիճանները հենեցին պարիսպներին: Երկու օրում նրանք պարիսպների տակ փորեցին 15 արմնկաչափ: Փորելով և պատերին գերաններ հենելով` նրանք կրակ վառեցին, և փորված հատվածներում պարիսպը փլվեց: Այնժամ քրիստոնյաները հավաքվեցին խորհրդի, թե ինչպես վարվեն... և խնդրեցին գլխավոր բարոններից մեկին` Բալիան Իբելինին գնալ Սալահ ադ Դինի մոտ և հարցնել, թե ինչպիսին են պայմանները: Նա գնաց և բանակցություններ սկսեց... Բալիանը երրորդ անգամ գնաց Սալահ ադ Դինի մոտ: Սահմանվեց փրկագին նրանց համար, ովքեր կարող էին այն վճարել, իսկ մնացած ողջ գույքը` շարժական թե այլ, նրանք կարող էին վերցնել իրենց հետ, և ոչ ոք նրանց չէր արգելի: Երբ ամեն ինչ կարգավորվեց, Սալահ ադ Դինը ժամանակ տվեց գույքը վաճառելու և գրավ դնելու համար, որպեսզի փրկագինը վճարվի: Ժամանակ տրվեց 50 օր, և նա, ով դրանից հետո կմնա քաղաքում, կպատկանի Սալահ ադ Դինին ամբողջ ունեցվածքով: Սալահ ադ Դինը խոստացավ, որ երբ քրիստոնյաները քաղաքից դուրս գան, ապա նա կհրամայի նրանց ապահով հասցնել քրիստոնյա երկիր... Երբ ամեն ինչ այդպես որոշվեց, Բալիանը հրաժեշտ տվեց Սալահ ադ Դինին և վերադարձավ քաղաք...Բոլորը հավաքվեցին, և Բալիանը պատմեց նրանց, ինչ որ եղել էր: Նրանք հավանություն տվեցին նրա գործողություններին, քանի որ նա չէր կարող ավելի լավ վարվել: Այնժամ Սալահ ադ Դինին ուղարկեցին քաղաքի բանալիները, և նա, ստանալով դրանք, մեծապես հրճվեց: —  Սալահ ադ Դինը հիշվում է քրիստոնեական և մահմեդական աղբյուրներում, որպես մարդ, ով «միշտ հավատարիմ էր իր խոսքին»:[31] Սալահ ադ Դինի հաղթանակները ցնցեցին Եվրոպան: Հռոմի Պապը նոր խաչակրաց արշավանք ձեռնարկեց, որը ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը` Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը (Ֆրանսիա), Ռիչարդ Ա Առյուծասիրտը (Անգլիա) և Ֆրիդրիխ Բարբարոսան (Գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրություն): Այդ պատճառով Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»: Կիլիկիայի հայ իշխան Լևոն Բ որոշում է օգտվել այդ առիթից և օգնության դիմաց Ֆրիդրիխից ցանկանում է թագ ստանալ։ Չնայած Ֆրիդրիխը խեղդվում է Կիլիկիայի գետերից մեկն անցնելու ժամանակ, այդ փաստը չի խանգարում Լևոնին 1198 թ-ի հունվարի 6-ին թագադրվել Կիլիկիայի թագավոր: 1190 թ. Ֆրիդրիխ Շիկամորուսի խեղդվելուց անմիջապես հետո գերմանական զորքի մի մասը ետ է վերադառնում: Մյուս մասը Ֆրիդրիխի որդի` Ֆրիդրիխ Կրտսերի գլխավորությամբ Մամեստիայի և Տարսոնի վրայով անցավ Անտիոք, որտեղ էլ թաղեցին Ֆրիդրիխ Շիկամորուսին: Ապա գերմանացի խաչակիրները շարունակելով իրենց ուղին` գնացին միացան Ակրան պաշարող մյուս խաչակիրներին: Այստեղ 1191թ. մեռավ նաև Ֆրիդրիխ Կրտսերը: Մինչև Սուրբ Երկիր հասնելը Ռիչարդը բյուզանդացիներից 1191 թ. գրավում է Կիպրոսը և հիմնում խաչակրաց թագավորություն: Կիպրոսը մնում է քրիստոնյաների ձեռքում մինչև 1571 թ., երբ Օսմանյան կայսրությունը գրավում է կղզին Վենետիկից: Երկարատև պաշարումից հետո, Ռիչարդ Առյուծասիրտը վերագրավում է առափնյա Ակրա քաղաքը: 1191 թ. Ակրայի վերանվաճումից հետո Ֆիլիպը ֆրանսիական զորքի հետ մեկտեղ ետ է վերադառնում: Խաչակիրները շարժվում են հարավ: Նրանք ջախջախում են մուսուլմաններին Արսուֆի մոտ, վերանվաճում են Ջաֆֆա նավահանգիստը և մոտենում են Երուսաղեմի մատույցներին: Սակայն Ռիչարդը մտածեց, որ գրավելուց հետո չի կարողանա պահել Երուսաղեմը, քանի որ խաչակիրների մեծ մասը ետ կվերադառնա:Այդ իսկ պատճառով Ռիչարդ Առյուծասիրտը պայմանագիր է կնքում Սալահ ադ Դինի հետ, ըստ որի քրիստոնյա ուխտավորներին երեք տարով թույլատրվում է այցելել Երուսաղեմ: Երուսաղեմի թագավորության նոր մայրաքաղաք է հռչակվում Ակրան: Խաչակիրները վերադարձան Եվրոպա առանց վերագրավելու Երուսաղեմը: Ռիչարդը մտադրվել էր ետ վերադառնալով Եվրոպա, կազմակերպել նոր խաչակրաց արշավանք: Սակայն նրա նավերը ծովաբեկության են ենթարկվում Ավստրիայի մոտ, որտեղ իր թշնամի Լեոպոլդ Ե-ն գերի է վերցնում նրան: Հետագայում Ռիչարդը վերադառնում է Անգլիա, սակայն զոհվում է ճակատամարտերից մեկում: Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ VI 1197 թ. կազմ-պատրաստ էր նոր խաչակրաց արշավանքի համար, սակայն մահանում է նույն տարում մալարիայից:

Չորրորդ խաչակրաց արշավանք


Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ.: Ահա հատված Հռոմի Պապի ուղերձից. Անհավատների ձեռքից Սուրբ Հողն ազատագրելու ցանկությամբ բոցավառված...մենք սահմանափակում ենք..., որ այս հունիսից հաշված մեկ տարվա ընթացքում...բոլոր նրանք, ովքեր կձեռնարկեն նավարկել ծովից այն կողմ, հավաքվեն Սիցիլիայի թագավորությունում...այդ ժամանակ մենք էլ...նախատեսում ենք ժամանել այնտեղ անձամբ, որպեսզի քրիստոնյա զորքը մեր խորհրդով և օգնությամբ տեղավորվի և արշավի... Մենք ցանկանում և հրամայում ենք..., որ բոլոր նրանք, ովքեր իրենք անձամբ չեն ժամանել Սուրբ Հողին օգնության, համապատասխան քանակությամբ զինվորներ տրամադրեն և իրենց վրա վերցնեն երեք տարվա համար անհրաժեշտ ծախսերը, յուրաքանչյուրը իր հնարավորության սահմաններում... Մենք սահմանեցինք..., որ բոլոր հոգևորականները ... երեք տարվա ընթացքում Սուրբ Հողին որպես օգնություն տրամադրեն եկեղեցու եկամուտների քսաներորդ մասը... Մենք խաչակիրներին հատուկ արտոնություններ ենք տալիս արշավանքի մեկնելու պահից: Նրանք ազատվում են բոլոր տեսակի հարկերից և պարտավորություններից: Նրանց անձը և գույքը... երանելի Պետրոսի և մեր հովանավորության տակ են... Քանի որ այդպիսի ձեռնարկի համար հատկապես անհրաժեշտ է, որ իշխանները և քրիստոնյա ժողովուրդները խաղաղության պահպանեն, ապա մենք տիեզերական սրբազան ժողովի դրդմամբ սահմանեցինք, որ առնվազն չորս տարվա ընթացքում համընդհանուր խաղաղություն պահպանվի ողջ երկրագնդի վրա: —  Եվ քանի որ բոլորին պարզ էր դարձել, որ խաչակրաց պետությունների գլխավոր հակառակորդը Եգիպտոսն էր, որոշվեց ներխուժել Սուրբ Երկիր Եգիպտոսով: Սակայն խաչակիրները չունեին բավականաչափ գումար, որպեսզի վճարեին Վենետիկի Հանրապետությանը նավերի և պաշարների համար: Այդ ժամանակ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը: Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ: Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին: Որոշ մարտերից և 1204 թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո խաչակիրները ստեղծեցին այսպես կոչված Լատինական կայսրությունը, որ այդպես կոչվեց այն պատճառով, որ ժամերգությունը կատարվում էր լատիներենով, և մի քանի այլ մանր խաչակրաց պետություններ: Այս իրադարձությունները համարվում են արևելյան ուղղափառ և արևմտյան կաթոլիկ եկեղեցիների վերջնական բաժանումը:

Категория: Հանրագիտարան | Добавил: Admin
Просмотров: 1845 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:

Вы:

Група:
Հյուրեր

IP:
54.225.3.207