Կայքի Մենյու
Գովազդ

Միկրոբլոգների Twitter ծառայությունում հրապարակումների օրական ծավալը հասել է 500 միլիոնի: Այդ մասին Internet Advertising Bureau Engage կոնֆերանսում տեղեկացրել է Twitter-ի գործադիր տնօրեն Դիք Կոստոլոն (Dick Costolo): Դա նշանակում է, որ Twitter-ում ամեն վայրկյան 8 հազ. գրառում է կատարվում, գրում է CNews-ը: Դիք Կոստոլոյի խոսքով` ներկայումս Twitter-ը 140 մլն ակտիվ օգտվող ունի: Վերջին անգամ` 2012թ. հունիսին, ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր 400 միլիոնի հասնելու մասին:

Դիտումներ: 662 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 05.11.2012 | Մեկնաբանություններ (0)

Բրիտանացի դեռահասը iPhone-ի նոր` «Summly» հավելվածի մշակման համար 965 հազար դոլար է ստանալու: 17-ամյա Նիկ դ` Ալոիզիոյի մշակած հավելվածը սմարթֆոնների տերերին թույլ է տալիս նորությունների մեծ ծավալի տեքստերից «քամել» կարեւորը: Հավելվածի բացառիկությունը կայանում է նրանում, որ հիմա մեծ նյութերը կրճատվելու են մինչեւ 400 նիշը: Ուշագրավ է, որ արդեն համակարգչային հանճար հռչակված դ` Ալոիզիոյի հովանավորների շարքում կան նաեւ հայտնի անձինք` Ջոն Լենոնի այրին` Յոկո Օնոն, ինչպես նաեւ հայտնի գրող Սթիվեն Ֆրայը:
Դիտումներ: 647 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 05.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Եթե պատրաստում եք ինտերնետ կայքեր, ապա այդ կայքերի հաջողության ամենակարևոր նախապայմաններից մեկը արագ բեռնավորումն է: Իհարկե կան բազմաթիվ գեղեցիկ ու օգտակար հավելվածներ, որոնք կարող եք տեղադրել կայքում, սակայն պետք է հաշվի առնեք, որ դրանցից յուրաքանչյուրը շատացնում է կայքի բեռնավորման ժամանակը: Կայքերի արագությունները չափելու համար գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ, սակայն այսօր ուզում եմ անդրադառնալ Pingdom գործիքին, որը գրաֆիկորեն պատկերում է կայքում տեղ գտած ցանկացած էլեմենտի բեռնավորման ժամանակը և չափսը:  
Կատեգորիա: Armenia | Դիտումներ: 878 | Ավելացրեց: HRO | Ամսաթիվ: 05.11.2012 | Մեկնաբանություններ (0)

Ձեզ եմ ներկայացնում բջջային հեռախոսների համար նախատեսված Shazam ծրագիրը, որը կարող է երգի մի փոքրիկ հատվածից որոշել տվյալ երգի կատարողի և երգի անունը։ Եվ ահա ուրախությամբ հայտնում եմ, որ թողարկվել է Windows 8-ի համար նախատեսված այդ ծրագրի մետրո տարբերակը։ Ծրագրի աշխտանաքի սկզբունքը շատ պարզ է։ Անհրաժեշտ է ընդամենը երգը լսելու ընթացքում բացել Shazam ծրագիրը և սեղմել մեծ կապույտ կոճակը։


Կատեգորիա: Armenia | Դիտումներ: 509 | Ավելացրեց: HRO | Ամսաթիվ: 04.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Ճապոնիայում թուղթ են ստեղծել, որը միաժամանակ նաեւ դիսփլեյ է, պրինտեր ու սենսորային փլանշեթ: Սարքը, որը համատեղում է լազերը, ուլտրամանուշակագույն պրոյեկտոր եւ տեսախցիկ, թույլ է տալիս թղթի վրա կոնտուրներ նկարել, ապա համակարգչի օգնությամբ ներկել այն: 
Նոր տեխնոլոգիան մշակել են Տոկիոյի համալսարանի ճարտարագետները: Այդպիսի թղթի վրա կարելի է նկարել Frixion անվանումով հատուկ թանաք ունեցող գրչով: Տաքանալուց այդ թանաքն անտեսանելի է դառնում: Իսկ գրածը ջնջել կարելի է 0,024 մմ ճշգրտություն ունեցող լազերի օգնությամբ: 
Ձեր նկարի մասին գրաֆիկական տեղեկատվությունն անմիջապես կհասնի համակարգչին, այնտեղ պատկերը հեշտությամբ կարելի է փոփոխել, իսկ արդյունքը անմիջապես տեսնել թղթի վրա: Համակարգչի օգնությամբ, օրինակ, կարելի է նկարը եռաչափ դարձնել կամ ներկել անհրաժեշտ գույնով, հաղորդում է Dni.ru-ն: «Ինտերակտիվ» թուղթը փոխում է իր գույնը ուլտր ... Կարդալ ավելին »
Դիտումներ: 457 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 04.11.2012 | Մեկնաբանություններ (0)

                 

Pleasure Hunt-ը Magnum պաղպաղակների ինտերակտիվ խաղ-գովազդ է: Խաղի ընթացքում դուք կհայտնվեք ինտերնետային տարբեր էջերում և կայցելեք աշխարհի տարբե ... Կարդալ ավելին »

Կատեգորիա: Armenia | Դիտումներ: 562 | Ավելացրեց: HRO | Ամսաթիվ: 04.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Համացանցում արդեն հայտնվել է վիրուս, որը վարակում է «Windows 8» նոր օպերացիոն համակագը: Տեղեկատվության պաշտպանության ծրագրերի մշակող «Trendmicro»-ն հաղորդել է վնասակար հավելվածի մասին: Ծրագիրը դասվում է կեղծ հակավիրուսների շարքին: 
Ինչպես տեղեկացնում է «Ուտրոն», «TROJ_FAKEAV.EHM» տրոյական հավելվածը ներկայնում է որպես պատահուն, որում իբր ցույց է տրվում վիրուսների առկայության վերաբերյալ սքանավորման արդյունքները: Որից հետո առաջարկվում է ձեռք բերել «հակավիրուս»` առկա բոլոր խնդիրներից ազատվելու համար: 
«Trendmicro»-ի մասնգետներն ընդգծում են, որ այն հատուկ ստեղծվել է «Windows 8»-ի համար: Հիշեցնենք, որ «Windows 8»-ը պաշտոնապես ներկայացվեց հոկտեմեբրի 25 –ին: Առաջին չորս օրվա ընթացքում «Microsoft»-ը չորս միլիոն օրինակ էր վաճառել:
Դիտումներ: 446 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 04.11.2012 | Մեկնաբանություններ (1)

« 1 2 3 4 5
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.17.150.89