Ձեզ եմ ներկայացնում բջջային հեռախոսների համար նախատեսված Shazam ծրագիրը, որը կարող է երգի մի փոքրիկ հատվածից որոշել տվյալ երգի կատարողի և երգի անունը։ Եվ ահա ուրախությամբ հայտնում եմ, որ թողարկվել է Windows 8-ի համար նախատեսված այդ ծրագրի մետրո տարբերակը։ Ծրագրի աշխտանաքի սկզբունքը շատ պարզ է։ Անհրաժեշտ է ընդամենը երգը լսելու ընթացքում բացել Shazam ծրագիրը և սեղմել մեծ կապույտ կոճակը։
Ճապոնիայում թուղթ են ստեղծել, որը միաժամանակ նաեւ դիսփլեյ է, պրինտեր ու սենսորային փլանշեթ: Սարքը, որը համատեղում է լազերը, ուլտրամանուշակագույն պրոյեկտոր եւ տեսախցիկ, թույլ է տալիս թղթի վրա կոնտուրներ նկարել, ապա համակարգչի օգնությամբ ներկել այն:
Նոր տեխնոլոգիան մշակել են Տոկիոյի համալսարանի ճարտարագետները: Այդպիսի թղթի վրա կարելի է նկարել Frixion անվանումով հատուկ թանաք ունեցող գրչով: Տաքանալուց այդ թանաքն անտեսանելի է դառնում: Իսկ գրածը ջնջել կարելի է 0,024 մմ ճշգրտություն ունեցող լազերի օգնությամբ:
Ձեր նկարի մասին գրաֆիկական տեղեկատվությունն անմիջապես կհասնի համակարգչին, այնտեղ պատկերը հեշտությամբ կարելի է փոփոխել, իսկ արդյունքը անմիջապես տեսնել թղթի վրա: Համակարգչի օգնությամբ, օրինակ, կարելի է նկարը եռաչափ դարձնել կամ ներկել անհրաժեշտ գույնով, հաղորդում է Dni.ru-ն: «Ինտերակտիվ» թուղթը փոխում է իր գույնը ուլտր
... Կարդալ ավելին »
Pleasure Hunt-ը Magnum պաղպաղակների ինտերակտիվ խաղ-գովազդ է: Խաղի ընթացքում դուք կհայտնվեք ինտերնետային տարբեր էջերում և կայցելեք աշխարհի տարբե
... Կարդալ ավելին »
Համացանցում արդեն հայտնվել է վիրուս, որը վարակում է «Windows 8» նոր օպերացիոն համակագը: Տեղեկատվության պաշտպանության ծրագրերի մշակող «Trendmicro»-ն հաղորդել է վնասակար հավելվածի մասին: Ծրագիրը դասվում է կեղծ հակավիրուսների շարքին:
Ինչպես տեղեկացնում է «Ուտրոն», «TROJ_FAKEAV.EHM» տրոյական հավելվածը ներկայնում է որպես պատահուն, որում իբր ցույց է տրվում վիրուսների առկայության վերաբերյալ սքանավորման արդյունքները: Որից հետո առաջարկվում է ձեռք բերել «հակավիրուս»` առկա բոլոր խնդիրներից ազատվելու համար:
«Trendmicro»-ի մասնգետներն ընդգծում են, որ այն հատուկ ստեղծվել է «Windows 8»-ի համար: Հիշեցնենք, որ «Windows 8»-ը պաշտոնապես ներկայացվեց հոկտեմեբրի 25 –ին: Առաջին չորս օրվա ընթացքում «Microsoft»-ը չորս միլիոն օրինակ էր վաճառել: