Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2012 » Նոյեմբեր » 06
Գերմանիայում ծագումով հնդիկ 16-ամյա Շոուրիյա Ռեյուն կարողացել է լուծել այն խնդիրը, որը 350 տարի շարունակ չի կարողացել լուծել մարդկության լավագույն միտքը:Խոսքը մասնիկների դինամիկայի տեսության մասին է: Ժամանակին անհաջողության էր մատնվել նաեւ հայտնի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը:Դպրոցականը որոշել է պարզապես ստուգել իր ունակությունները: «Ինձ պարզապես հետաքրքիր էր: Սկզբում չէի էլ մտածում, թե կարող եմ գտնել լուծումը»,-պատմել է երիտասարդ հանճարը:Շոուրիյայի բացահայտումը թույլ է տալիս գիտնականներին միանգամից մի քանի գիտական հարց լուծել: Մասնավորպես, մասնագետներն արդեն կարող են հաշվարկել պատից գնդակի ճշգրիտ հետագիծը:
Դիտումներ: 662 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 06.11.2012 | Մեկնաբանություններ (0)

2007 թվականին Կանադայի վիրաբույժները իսկական շոկ ապրեցին: Հիվանդը, որին նրանք վիրահատում էին, հանկարծ սկսեց արյունահոսել... Իսկ նրա արյունը մուգ կանաչ գույնի էր: Նրանք մտածեցին, որ նա այլմոլորակային է: Իրոք, ո՞վ է տեսել կանաչ գույնի արյուն: Արյան ստուգումից հետո պարզվել է, որ հիվանդը տառապում է սուլֆոհեմոգլոբինեմիայով: Այդ հիվանդությունը առաջանում է այն ժամանակ, երբ ծծմբի ատոմը միանում է հեմոգլոբինին, փոխելով նրա կառուցվածքը: Այդպիսով, փոխվում է արյան գույնը:
Այդ հիվանդությունը առաջացել է կանադացու մոտ սումատրիպտանի չարաշահումի պատճառով: (Սումատրիպտանը՝ գլխացավի դեմ դեղամիջոց է): Հիվանդին առաջարկել էին ձեռնպահ մնալ այդ դեղամիջոցը օգտագործելուց և մի քանի շաբաթ հետո նրա արյունը կրկին կարմիր գույն ընդունեց:
Հղում Status4ka.am
Դիտումներ: 693 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 06.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Google ընկերությունը շարունակում է իր քարտեզների վրա ավելացնել ավելի հետաքրքիր ու օգտակար հնարավորություններ: Այժմ Street view ֆունկցիայի միջոցով հնարավոր է վիրտուալ այց կատարել Google-ի սերվերների սենյակները և սեփական աչքերով տեսնել, թե որտեղ է բնակվում ինտերնետը: Փորձեք այցելել բոլոր սենյակները:Այցելելու համար սեղմեք այստեղ
Դիտումներ: 764 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 06.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Ֆեյսբուքի նոր սմայլիկների կոդերը Տեսնելու համար սեղմեք այստեղ



Կատեգորիա: Armenia | Դիտումներ: 996 | Ավելացրեց: HRO | Ամսաթիվ: 06.11.2012 | Մեկնաբանություններ (0)

Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.145.188.160