Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2012 » Նոյեմբեր » 10 » Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ
16:11
Google Translate-ը հնարավոր է բեռնել համակարգչի մեջ

Ի՞նչ եք անում դուք, երբ ցանկանում եք թարգմանել որևէ ինտերնետային էջ։ Հավանաբար օգտտվում եք FireFox-ի համար նախատեսված ԱՅՍ  և Chrome-ի համար նախատեսված ԱՅՍ լրացումներից, կամ Google Translate-ից։ Սակայն սա հարմար է միայն այն դեպքում, երբ թարգմանվող տեքստը գտնվում է բրոուզերի մեջ։
 Իսկ ի՞նչ անել, երբ այդ տեքստը որևէ այլ փաստաթղթի մեջ է, օրինակ .doc ֆորմատի ֆայլում։
 Այդ դեպքում այն կարելի է պատճեել և թարգմանել Lingvo-յով, Promt-ով կամ նույն Google Translate-ով։ Բայց ինչո՞ւ, եթե թարգմանել կարելի է անմիջապես փաստաթղթի ներսում՝ բեռնելով Google Translate-ը համակարգչի մեջ։ Խոսքն, իհարկե, ամբողջ կայքը բեռնելու մասին չէ, այլ դրա միջոցով աշխատող փոքրիկ ծրագրի, որը (կապի առկայության դեպքում) ցանկացած խմբագրիչի մեջ ընդգծված տեքստը թարգմանում է ձեր նախընտրած լեզվով։ Դրա համար անհրաժեշտ է նախ  ԲԵՌՆԵԼ ԾՐԱԳԻՐԸ և տեղադրել այն համակարգչի մեջ։ 
Ապա միացնել այն՝ սեղմելով համակարգի "սկուտեղում" (System Tray` Windows-ի ներքևի տողի աջ մասը, որտեղգտնվում է ժամացույցը ) հայտնված կապույտ կոճակին՝ դարձնելով այն նարնջագույն։ Հետո երկու անգամ սեղմել նույն կոճակի վրա և բացել ծրագիրը, որտեղ անհրաժեշտ է ընտրել.որ լեզվից որ լեզու են արվելու թարգմանություններըինչ տառերով է ցուցադրվելու թարգմանված տեքստը՝ լատինատառ, կամ տվյալ լեզվի տառերով Տեքստեր կարելի է թարգմանել նաև տվյալ ծրագրի ինտերֆեյսում, սակայն… այն չի հասկանում հայերենը։ 
Փոխարենը բրոուզերներում և մյուս ծրագրերում հայերենից այլ լեզուներ թարգմանելու հնարավորությունն աշխատում է (դրա համար վերևի նկարի 1 կետում անհրաժեշտ է դնել Auto>նախընտրելի լեզու)։ Տեքստն ընդգծելուց հետո դրա կողքին կհայտնվի կապույտ "կոճակ" G և S, իսկ բառն ընդգծելու դեպքում նաև W տառերով։ W տառին սեղմելիս տվյալ բառը կորոնվի Wikipedia-յում (անվճար է միայն առաջին ամսվա ընթացքում), S տառը որոնում է նշված բառը կամ հատվածը Google-ում, իսկ G-ն, թարգմանում է հատվածը Google Translate-ի միջոցով:
Просмотров: 462 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
18.218.55.14