Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2012 » Նոյեմբեր » 9 » Հանրահայտ լոնդոնյան տաքսիները հանկարծակի դեֆիցիտ են դարձել
16:59
Հանրահայտ լոնդոնյան տաքսիները հանկարծակի դեֆիցիտ են դարձել

Ինչպես հաղորդում է Իտար-Տասսը՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նոր խնդիր է առաջացել: Կապված Manganese Bronze Holdings ընկերության սննկացման հետ՝ քաղաքում նկատվում է տաքսիների պակաս: Manganese Bronze Holdings ընկերությունը, անսարքություններ հայտնաբերելով դասական լոնդոնյան քեբ 400TX4-ում՝ հետ է կանչել 400 ավտոմեքենա:
Միևնույն ժամանակ նոր ավտոմեքենաների արտադրությունը դադարեցվել է: Արդյունքում Լոնդոնը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ նրա փողոցներից ամբողջությամբ կարող են անհետանալ ավտոմեքենաները: Նման իրավիճակը բավականին հավանական է նաև այն պատճառով, որ մայրաքաղաքի ղեկավարությունը հրաման է արձակել շահագործումից հանել 15 տարեկանից բարձր ավտոմեքենաները, ինչն ավելի է կրճատել քաղաքի տաքսիների թիվը: 
Ինչպես հայտարարել է Լոնդոնի տաքսապարկերից մեկի սեփականատերը՝ քեբերի պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկին: Իսկ տաքսիների շատ վարորդներ ավտոմեքենաներ չեն կարողանում գտնել արդեն երեք շաբաթ շարունակ: Այժմ սպասվում է ընկերության հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում: Լոնդոնյան տաքսիների ճակատագիրն ամբողջությամբ կախված է այն բանից, թե ինչպիսին կլինի այդ որոշումը:
Просмотров: 439 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.17.28.48