Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2013 » Հուլիս » 29 » Սիրանուշ Հարությունյան
22:08
Սիրանուշ Հարությունյան
Երգչուհի, երգահան


Ծնվել է 1987թ. հունվարի 7-ին, Երևանում: ԴերասանՀրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է: 2004թ. ավարտել է ԵրևանիԴաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, որից հետո` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Յոթ տարեկան հասակից սկսել է գրել իր իսկ երաժշտությունը և երգի խոսքերը` հայերեն ու անգլերեն լեզուներով, որից մեկ տարի անց, ունեցել է առաջին բեմական ելույթը: 13 տարեկան հասակում թողարկել է առաջին «Սիրուշո» ձայնասկավառակը, իսկ 2005թ.` երկրորդ «Շերամ» ձայնասկավառակը, որը նրան բերել է «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակներ։ 2007թ. թողարկել է «Հիմա» սինգլը, որը դարձել է հիթ: Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Հայաստանում առաջին անգամ անցկացված ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայ երգարվեստի ապագա» կոչմանը: 2008թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում` «Քելե քելե» երգով և զբաղեցրել 4-րդ տեղը: 2010թ. հիմնել է «Սիրուշո» պրոդյուսերական կենտրոնը, որը պաշտոնապես թողարկում է նրա և այլ արտիստների ալբոմները: Հետագայում թողարկել է չորրորդ «Հավատում եմ» ձայնասկավառակը, որը դարձել է «Տարվա լավագույն ալբոմ» և «Տարվա լավագույն հիթ»: Նրա գրած երաժշտություններից «Սուձբա զիմա» երգը կատարել է ռուս երգիչ Գրիգորի Լեպսը: Լավ դիվանագետ է, սիրում է զբաղվել սպորտով` սուզում: 2012թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «I like it» տեսահոլովակը արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին:
Категория: Armenia | Просмотров: 767 | Добавил: Admin | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
18.119.131.178