Կայքի Մենյու
Գովազդ
Главная » Файлы » Հանրագիտարան » Հանրագիտարան

Բասկետբոլ
24.11.2012, 21:55
link=TD Garden արենան (տնային թիմ` Բոստոն Սելտիքս)

Բասկետբոլը ստեղծվել է 1891թ.-ին` Սպրինգֆիլդի համալսարանի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից: Բասկետբոլն առաջին անգամ որպես օլիմպիական սպորտաձև ընդգրկվել է 1936թ.-ին` Բեռլինի 11-րդ ամառային օլիմպիական խաղերում: Լոս Անջելես Լեյքերսի լեգենդ Վիլթ Չեմբեռլենը միակն է պրոֆեսիոնալ բասկետբոլի պատմության մեջ, ով 1 խաղում իր հաշվին գրանցել է 100 միավոր (1962թ.) Հայազգի բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանը ԲԿՄԱ Մոսկվա ակումբի կազմում բազմակի անգամ դարձել է ԽՍՀՄ Չեմպիոն: Սկզբում որպես բասկետբոլային զամբյուղ օգտագործվել են դեղձ հավաքելու համար նախատեսված կողովներ: NBA-ում 20 խաղաշրջան անցկացրած Քարիմ Աբդուլ Ջաբբարին է պատկանում կարիերայի ընթացքում ամենաշատ միավորներ կուտակելու ռեկորդը (ընդհանուր` 38387 միավոր):

Ծագումը

Խաղը հիմնադրվել է 1891թ.-ին՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սպրինգֆիլդի քոլեջի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի (1861-1939) կողմից։ Որպես դպրոցի ֆուտբոլի մարզիչ, նրան տրվեց հանձնարարական ստեղծել փակ դահլիճում անցկացվող հետաքրքիր մի խաղ, որով ուսանողները կարող են զբաղվել ձմռան ամիսներին։ Նեյսմիթն ընտրեց երկու դեղձի կողովներ և մեխեց խաղահրապարակի պատշգամբին։ Զամբյուղների բարձրությունը թելադրվեց պատշգամբի բարձրությամբ։ Այս բարձրությունն այնքան ճիշտ էր, որ այն երբեք չփոխվեց։ Առաջին խաղերը խաղացվել են ֆուտբոլի գնդակով, և յուրաքանչյուր նետումից հետո գնդակը հանվել է զամբյուղի միջից աստիճանի օգնությամբ։

Խաղի առաջին կանոնները

Գնդակը կարող է ամեն ուղղությամբ` մեկ կամ երկու ձեռքով։ Գնդակին չի կարելի հարվածել բռունցքով։ Խաղացողը չի կարող վազել գնդակով։ Գնդակը պետք է պահել միայն ձեռքերի մեջ. մարմինը չպետք է օգտագործել։ Չի թույլատրվում հենվել հակառակորդին, բռնել, գցել կա, խփել։ Առաջին խախտում հաշվում է որպես տուգանք, երկրորդի դեպքում մարզիկը հեռացվում է մինչև մյուս արդյունավետ նետումը, իսկ եթե միտումնավոր տուգանք է կատարում` հեռացվում է խաղից։ Գնդակը կարող է փոխանցել բոլոր ուղղություններով մեկ կամ երկու ձեռքով։ Եթե մի թիմը անընդմեջ ստանում է երեք տուգանք, հակառակորդին հաշվում են մեկ միավոր։ Միավոր են հաշվում այն ժամանակ, երբ գնդակը նետվում և մնում է զամբյուղի մեջ։ Երբ գնդակը խաղադաշտից դուրս է գալիս, այն պետք է մտցվի խաղադաշտ նույն տեղից հինգ վայրկյանի ընթացքում։ Խաղավարներից մեկը պետք է նշի բոլոր տուգանքները և զգուշացնի մյուս խաղավարներին, եթե թիմը ստացել է երեք անընդմեջ տուգանք։ Խաղի տևողությունը 2x15 րոպե, և հինգ րոպե ընդմիջում երկու խաղակեսերի միջև։ Խաղադաշտում գտնվող մրցավարը պետք է պահի խաղի հաշիվը, թե ո՞ր թիմին պետք է տալ գնդակը, երբ այն դուրս է եկել դաշտի սահմաններից։ Խաղի 30 րոպեների ընթացքում ավելի շատ արդյունավետ նետում կատարած թիմը ճանաչվում է հաղթող։ Հավասարության դեպքում ավելացվում է լրացուցիչ ժամանակ` որոշելու հաղթող կողմին:

Խաղի կանոնները


Թիմերից յուրաքանչյուրը բացի մեկնարկային 5 խաղացողներից ունի նաև պահեստայիններ, որոնց մարզիչները կարող են խաղահրապարակ մտցնել ցանկացած ժամանակ: Բասկետբոլի խաղը բաղկացած է 2 խաղակեսից, որոնցից յուրաքանչյուրն էլ ՝2 քառորդից: Մի քառորդը տևում է 10-12 րոպե, օրինակ Միացյալ Նահանգներում` Բասկետբոլի ազգային ասոցիացիայում խաղում են չորս 12 րոպեանոց քառորդներ, իսկ Եվրոպայում և աշխարհի մյուս բոլոր երկրներում չորս 10 րոպենաոց քառորդներ: Եթե գնդակը զամբյուղն է նետվում խաղային իրադրությունից, ապա թիմը վաստակում է 2 միավոր, վեցմետրանոց գծից դուրս կատարված նետումից՝ 3 միավոր, իսկ տուգանային նետումից՝ 1 միավոր: Եթե բասկետբոլիստը ունի բավականին բարձր հասակ և ատլետիզմ, ապա նա կարող է գնդակը մխրճել օղակի մեջ, որը կոչվում է դանկ կամ սլեմդանկ: Գնդակը խաղի մեջ է մտցվում եզրագծից: Թիմերից յուրաքանչյուրը կարող է այն իր մոտ պահել 24 վայրկյանից ոչ ավել: Եթե լրացել է 24 վայրկյանը, իսկ թիմը դեռ գնդակը չի նետել դեպի զամբյուղը, ապա այն անցնում է հակառակորդ թիմին: Եթե տվյալ թիմը անցել է հակառակորդի կիսադաշտ, ապա իրավունք չունի ետ վերադառնալ իր սեփական կիսադաշտ: Գնդակին բռունցքով կամ ոտքով հարվածել չի կարելի:

Խաղադաշտը

Խաղում են 28x15 մետր չափերի հարթ, ուղղանկյուն հրապարակում, որի դիմային կողմերում գտնվում են հենարաններին ամրացված զամբյուղները:

Գնդակը

Խաղի համար օգտագործվող գնդակի շրջագիծը 75-78 սմ է, իսկ զանգվածը՝600-650 գրամ: Այն ավելի մեծ ու ավելի ծանր է, քան վոլեյբոլի և ֆուտբոլի գնդակները:
Категория: Հանրագիտարան | Добавил: Admin
Просмотров: 598 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
18.218.168.16