Կայքի Մենյու
Գովազդ
Главная » Файлы » Հանրագիտարան » Հանրագիտարան

Հայաստան
17.04.2012, 14:24

Flag of Armenia.svg  Coat of arms of Armenia.svg

Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) ցամաքային պետություն է Անդրկովկասում։ Աշխարհագրորեն գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում, սակայն մշակութային և քաղաքական նկատառումներով հաճախ համարվում է եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղին, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային:Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին, որը ձգվում է Եփրատ և Տիգրիս գետերի ավազանից մինչև Փոքր Կովկասը արևելյան մասը։ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից, սպանվել և տեղահանվել Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևլյան մասը 1918 թ. ձեռք է բերել կարճատև անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, մինչ այդ այն մտնում էր Խորհրդային Միության կազմի մեջ որպես վերջինիս 15 հանրապետություններից (տես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Պատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, նույնպես իրեն անկախ է հռչակել նույն թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն ի տարբերություն Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչում չունի։ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է: Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է` լայնքի և երկայնքի 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է: Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը:Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում` վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի` Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը` հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը

Категория: Հանրագիտարան | Добавил: Admin
Просмотров: 669 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.91.249.156