Կայքի Մենյու
Գովազդ
Главная » Файлы » Հանրագիտարան » Հանրագիտարան

Հայկական լեռնաշխարհ
21.04.2012, 17:04

Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձրավանդակ կամ Հայկական սարահարթ, Առաջավոր Ասիայի հյուսիսում գտնվող աշխարհագրական տարածք, որտեղ կազմավորվել և հազարամյակների ընթացքում իր քաղաքական ու մշակութային պատմությունն է կերտել հայ ժողովուրդը։Արևելքից սահմանակից է Իրանական սարահարթին, արևմուտքում` Փոքր Ասիա թերակղզուն, հյուսիսում` Կովկասյան լեռներին, իսկ հարավում` Միջագետքին: Զբաղեցնում է մոտ 350.000 քառ. կմ տարածք, ունի ծովի մակերևույթից 1500-1800 մետր միջին բարձրություն և ավելի բարձրադիր է, քան հարևան երկրները, որի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»:Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներն են` հյուսիս-արևմուտքից` Արևելապոնտական, հյուսիսից` Փոքր Կովկասի, հարավից` Հայկական Տավրոսի: Արևելքում տարածվում է մինչև Ուրմիա լճի գոգավորությունը և Ղարա Դաղի (Հայկական) լեռները, արևմուտքում սահմանը կազմում են Անտիտավրոսի և Անտիպոնտոսի լեռները:
Հայկական լեռնաշխարհը արելքից արևմուտք կիսում է Հայկական Պար լեռնաշղթան` բաժանելով այն հյուսիսային և հարավային մասերի: Հայկական պարն արևելքում սկզբնավորվում է Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից (լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է)` ձգվելով մինչև Արևմտյան Եփրատ: Մասիսին հետևում են Սիփանը (4434 մ, Վանա լճի հյուսիսային ափին) և Արագածը, որը նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ամենաբարձր լեռն է (4090 մ):Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետեր` Եփրատը և Տիգրիսը (թափվում են Պարսից ծոցը), Ճորոխը, Հալիսը և Գայլը (Սև ծով), Կուրը և Արաքսը (Կասպից ծով), Ջիհունը (Միջերկրական ծով): Արաքս (Երասխ) գետը սկզբնավորվում է Բյուրակն լեռներից և միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայկական լեռնաշխարհի տարածքով և Կուրին միանալով` թափվում է Կասպից ծովը: Արաքսի և իր վտակների միջոցով ոռոգվում է Հայկական լեռնաշխարհի ամենամեծ` Արարատյան դաշտը: Հայ ժողովուրդը Արաքսն անվանել է «Մայր գետ»: Հայկական լեռնաշխարհի լճերն են`Սևանա լիճը (հիշատակվում է նաև որպես` Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով)` ունի քաղցրահամ ջուր, ձկնատեսակներն են` իշխանը, գեղարքունին, կարմրախայտը, սիգը: Ունեցել է մեկ կղզի, որը ժամանակի ընթացքում ջրի մակարդակի նվազումից հետո այսօր դարձել է թերակղզի: Սևան են հոսում 29 գետեր և գետակներ, նրանից սկզբնավորվում է միայն Հրազդան գետը:Վանա լիճը (հիշատակվում է նաև որպես Բզնունյաց ծով) աղահամ ջրով լիճ է, հայտնի է իր տառեխ ձկով: 
Ունի չորս կղզի` Ախթամար, Լիմ, Կտուց, Արտեր:Կապուտան կամ Ուրմիա լիճը (գտնվում է Հայկական լեռնաշխարհի և Իրանական սարահարթի միջև)` լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է և ունի բազմաթիվ կղզիներ:Այս երեք խոշոր լճերից բացի կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր` Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու և այլն:Անտառները համեմատաբար քիչ են, դրանցով առավել հարուստ են Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Տայքի, Ռշտունիքի պատմական նահանգներն ու գավառները: Ծառատեսակներն են` կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին: Հին Հայաստանում տնկվել են նաև արհեստական անտառներ (Սոսյաց, Խոսրովի): Հայկական լեռնաշխարհն ունի հարուստ և բազմազան բուսականություն: Երկրի ցածրադիր վայրերում աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ և այլն: Մրգատու ծառատեսակներն են` ծիրանը, դեղձը, տանձը, խնձորը, բալը, կեռասը և այլն: Հատկապես զարգացած է խաղողի մշակությունը: Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար:
Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, վայրի կենդանիներից` աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը: Հնում` լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ: Տարածված է մեղվապահությունը: Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն:
Категория: Հանրագիտարան | Добавил: Admin
Просмотров: 1260 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.144.212.145