Google-ը Niantic Project նախագծի համար հանելուկային կայք է թողարկել: Ինչպես ասվում է գովազդային հոլովակում` դրա նպատակը «շրջապատող աշխարհի գաղտնիքները բացահայտելն է»: Նախագծի վերաբերյալ լրագրողների կարծիքները տարբեր են՝ ոմանք կարծում են, որ սա նոր տեղայնացնող ծառայություն է, մյուսները`որ խաղ է, հայտնում է hitech.vesti.ru կայքը: Նախագծի կայքը մուգ է, որը հիշեցնում է Silent Hill խաղը: Սա բնորոշ չէ Google-ի վառ ծառայություններին: Սեպտեմբերին Google-ի Niantic Labs ստուդիան Android-ի համար Field Trips հավելվածի անոնսն արեց, որն օգտվողներին անսպասելի մանրամասներ է պատմում նրանց շրջապատող առարկաների մասին: Հնարավոր է` Niantic Project-ը կապ ունի այդ հավելվածի հետ