Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2012 » Նոյեմբեր » 27 » Թաքնված տեսախցիկ բրազիլական ձևով.Ուրվականով վերելակը
22:29
Թաքնված տեսախցիկ բրազիլական ձևով.Ուրվականով վերելակը

Բրազիլական հեռուստաշոուի հեղինակները դաժան փորձություն են կազմակերպել: Ըստ սյուժեի` ոչինչ չկասկածող զոհերը պետք է վերելակում հայտնվեին ուրվականի հետ, որի դերում գրիմ արած երեխա էր հանդես եկել: Հարկերի միջև դատարկ վերելակում փակված մարդկանց նկարահանում է այնտեղ թաքնված տեսախցիկը, և առաջարկում են ծիծաղել վախեցած մարդկանց վրա, հայտնում է vesti.ru-ն: Հեռուստահաղորդման կադրերում երևում է, թե ինչպես է վերելակը կանգնում, մարում է լույսը, իսկ հուզված և վախեցած մարդիկ սեղմում են բոլոր կոճակներն անխտիր: Այդ պահին պատի հատուկ անցքի միջով վերելակ է մտնում ուրվականի հագուստով փոքրիկ աղջիկը: Երբ լույսը վառվում է, սարսափով նկատում են ուրվական-աղջկան: Մարդկանց արձագանքը տարբեր է լինում, ամենից հաճախ մարդիկ պարզապես վախից բղավում են: Աղջիկը սարսափելի ճչում է: Հեռուստահաղորդման այս կադրերը YouTube-ում արդեն հազարավոր դիտումներ են գրանցել:

Просмотров: 846 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.139.72.78