Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2013 » Օգոստոս » 28 » Եվս մեկ սեպտեմբերի 1
10:15
Եվս մեկ սեպտեմբերի 1

Եվս մեկ սեպտեմբերի 1…

 
 
 
 
 
 
7 Votes


 Աննկատ, վայրկյանի պես  թռչում է ժամանակը` փաթաթելով իր հետ տարիների ժապավենը, որն այսօր ցույց է տալիս լուսավոր ու ժպտուն տարեթիվ… 1-ը սեպտեմբերի 2013 թիվ….
Վերջապես իր հունը գտավ ևս մեկ ուսումնական տարի, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք բոլորին…. Այս անգամ էլ այն սկսվեց նոր գույներով , խոստումներով, նոր դեմքերով, լուսավորությամբ…. Համոզված եմ ինձ նման շատերն էլ են այս տարի խոստացել "լավ սովորել” :D , թող արդեն ծեծված այս ամենամյա խոստումը վերջապես կյանք առնի ու դառնա հաջողությունների երկար կծիկի սկզբնակետ, նամանավանդ գիտենալով և գիտակցելով մեր` որպես ուսանողներ, կարողություններն ու խելքը… ու միթե չարժե զինվել նպատակասլացությամբ, ոգևորվել ամեն անգամ պատկերացնելով այն լուսավոր ապագան, որն անպայման ներկա կդառնա, եթե միայն սովորենք լավ, տեր կանգնենք մեր գիտելիքներին և իհարկե այդ ամենի հետ մեկտեղ լինենք անսահման լավատես… :) 
Ընդամենը մեկ տարի առաջ այս օրը իմ ուսանաղական կյանքի առաջին օրն էին շնորհավորում, իսկ այսօր ես` որպես ստաժավոր ուխական ( :D ), մեր ուսխորհրդի անունից  շնորհավորում եմ  բոլորին,մասնավորապես հարգելի պատճառներով մեր մեկ ձեռքի մատների վրա հաշված, հանած մեկ ( :D ) առաջին կուրսեցիներին, ցանկանում հաջողություն ուսման մեջ, որ չընկճվեն դժվարությունների դեպքում, միշտ պայքարեն ավելի շատ գիտելիքներ ստանալու  համար ու որպես վերջաբան անպայման դառնան լավ ու պիտանի մասնագետներ: Ուսանողական խորհուրդն էլ ինչպես միշտ հոգ կտանի, որ նրանց  ուսանողական կյանքը դառնա առավել գունեղ, պայծառ ու հիշարժան… :) 
Շնորհավորում ենք ՀՊՏՀ ԳՄ բոլոր ուսանողներին, նոր ուստարվա մեկնարկի կապակցությամբ, շնորհավորում ենք մեր քաղաքի բոլոր ուսանողներին և աշակերտներին, ովքեր մոտ կամ հեռու ապագայում, վերջիվերջո հուսով եմ դառնալու են ուսանողներ, և իհարկե, շնորհավորում ենք մեր հարազատ ուխականներին…
Մեզ բոլորիս անսահման ուժ, նպատակասլացություն և հաջողություններ… :)

Հեղինակ`  Զավեն Հովակիմյան

Категория: Xaxer,Filmer,Cragrer | Просмотров: 371 | Ավելացրեց: Admin | Ռեյթինգ: 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 2
0  
2 Admin   (29.08.2013 12:32) [Материал]
mersi))

AdminTiKo Oo mersi))
29.08.2013 в 12:32 Редактировать
0  
1 Amal   (28.08.2013 10:17) [Материал]
hrashalia

Amal hrashalia
28.08.2013 в 10:17 Редактировать
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.131.13.194