Կայքի Մենյու
Գովազդ
Главная » 2012 » Նոյեմբեր » 4 » Ճապոնիայում էլեկտրոնային թուղթ են ստեղծել
19:43
Ճապոնիայում էլեկտրոնային թուղթ են ստեղծել

Ճապոնիայում թուղթ են ստեղծել, որը միաժամանակ նաեւ դիսփլեյ է, պրինտեր ու սենսորային փլանշեթ: Սարքը, որը համատեղում է լազերը, ուլտրամանուշակագույն պրոյեկտոր եւ տեսախցիկ, թույլ է տալիս թղթի վրա կոնտուրներ նկարել, ապա համակարգչի օգնությամբ ներկել այն: 
Նոր տեխնոլոգիան մշակել են Տոկիոյի համալսարանի ճարտարագետները: Այդպիսի թղթի վրա կարելի է նկարել Frixion անվանումով հատուկ թանաք ունեցող գրչով: Տաքանալուց այդ թանաքն անտեսանելի է դառնում: Իսկ գրածը ջնջել կարելի է 0,024 մմ ճշգրտություն ունեցող լազերի օգնությամբ: 
Ձեր նկարի մասին գրաֆիկական տեղեկատվությունն անմիջապես կհասնի համակարգչին, այնտեղ պատկերը հեշտությամբ կարելի է փոփոխել, իսկ արդյունքը անմիջապես տեսնել թղթի վրա: Համակարգչի օգնությամբ, օրինակ, կարելի է նկարը եռաչափ դարձնել կամ ներկել անհրաժեշտ գույնով, հաղորդում է Dni.ru-ն: «Ինտերակտիվ» թուղթը փոխում է իր գույնը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ:

Հղում News.am
Просмотров: 459 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.22.100.180