Կայքի Մենյու
Գովազդ
Главная » Файлы » Հանրագիտարան » Հանրագիտարան

Ավստրիայի Հանրապետություն
14.04.2012, 21:43
Ավստրիայի դրոշ

Ավստրիան պետություն է Կենտրոնական Եվրոպայում։ Ավստրիան սահման ունի հյուսիսում` Գերմանիայի և Չեխիայի, արևելքում` Սլովակիայի և Հունգարիայի, հարավում` Սլովենիայի և Իտալիայի, արևմուտքում` Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի հետ։ Ավստրիայի մայրաքաղաքը Վիեննան է։Այս փոքրատարածք պետությունը գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Արևելքից արևմուտք նրա տարածքը հատում են Ալպերի լեռնաշղթաները, որոնց բարձր, ձյունապատ գագաթներից սկիզբ են առնում հարյուրավոր գետեր ու ջրվեժներ: Նրանցից շատերի վրա կառուցված են հիդրոէլեկտրակայաններ: Լեռնալանջերը ծածկված են, հիմնականում, եղևնու և եղևինի անտառներով: Ավելի բարձր հյութալի խոտով լեռնային մարգագետիններն են: Գետահովիտներում կլիման չափավոր տաք է ու մեղմ: Գյուղացիներն այստեղ մշակում են ցորեն, աշորա, Եգիպտացորեն, կարտոֆիլ, խաղող, մրգեր: Ավստրիայի սեփական հացահատիկը չի բավարարում, ուստի նա հացահատիկ է գնում ուրիշ երկրներից: Երկրում նավարկելի միակ գետը Դանուբն է: Ավստրիայում զարգացած է արդյունաբերությունը: Ավստրիայում թողարկում են շատ սարքեր ու մեքենաներ, գործվածքներ ու թուղթ: Երկրի ընդերքից արդյունահաանում են մագնեզիտ, նավթ, գազ, տարբեր մետաղների հանքաքարեր: Այստեղ, Ավստրիայում են ապրել և աշխատել նշանավոր կոմպոզիտորներ Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, Շտրաուսը, Բրամսը: Ավստրիացիների ազգային մեղեդիներն են վիեննական վալսերը, իոդլները: Հատկապես շատ թանգարաններ, հինավուրց պալատներ ու զբոսայգիներ կան Վիեննայում` Ավստրիայի մայրաքաղաքում և արդյունաբերական խոշոր կենտրոնում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրիան դարձավ հիտլերյան զինված հարձակման առաջին զոհը: 1945 թ. ապրիլին սովետական բանակն ազատագրեց Վիեննան ու երկրի մեծ մասը: Ամեն տարի Վիեննայի աշխատավորները, իրենց երախտագիտությունն արտահայտելով սովետական մարդկանց` Ավստրիայի ազատագրման գործում նրանց ունեցած ավանդի համար, թարմ ծաղիմներ են դնում Շվարցենբերգի հրապարակում գտնվող սովետական բանակի մարտիկների հուշարձանին:
Категория: Հանրագիտարան | Добавил: Admin
Просмотров: 428 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.137.161.222