Կայքի Մենյու
Գովազդ
Главная » Файлы » Հանրագիտարան

В разделе материалов: 22
Показано материалов: 1-10
Страницы: 1 2 3 »

link=TD Garden արենան (տնային թիմ` Բոստոն Սելտիքս)

Բասկետբոլը ստեղծվել է 1891թ.-ին` Սպրինգֆիլդի համալսարանի ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից: Բասկետբոլն առաջին անգամ որպես օլիմպիական սպորտաձև ընդգրկվել է 1936թ.-ին` Բեռլինի 11-րդ ամառային օլիմպիական խաղերում: Լոս Անջելես Լեյքերսի լեգենդ Վիլթ Չեմբեռլենը միակն է պրոֆեսիոնալ բասկետբոլի պատմության մեջ, ով 1 խաղում իր հաշվին գրանցել է 100 միավոր (1962թ.) Հայազգի բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանը ԲԿՄԱ Մոսկվա ակումբի կազմում բազմակի անգամ դարձել է ԽՍՀՄ Չեմպիոն: Սկզբում որպես բասկետբոլային զամբյուղ օգտագործվել են դեղձ հավաքելու համար նախատեսված կողովներ: NBA-ում 20 խաղաշրջան անցկացրած Քարիմ Աբդուլ Ջաբբարին է պատկանում կարիերայի ընթացքում ամենաշատ միավորներ կուտակելու ռեկորդը (ընդհանուր` 38387 միավոր):
Հանրագիտարան | Դիտումներ: 593 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 24.11.2012 | Մեկնաբանություններ (0)

Խաչակրաց արշավանքներ, մի շարք արշավանքներ, որոնք ընդգրկել էին Եվրոպայի քրիստոնյա պետությունների մեծ մասը և որոնց նպատակն էր ազատագրել մուսուլմանների իշխանության տակ գտնվող Սուրբ Երկիրը: Խաչակրաց արշավանքներին հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի` 1095-1291 թթ: Հետագայում` 15-րդ դարում այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որ գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից: Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ:Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի: Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները` սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ: Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը Հինգերորդ Խաչակրաց արշավանքի ընթացքում: Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա Կոստանդնուպոլիսը` Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև: Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից: Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում:

Հանրագիտարան | Դիտումներ: 3577 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 24.11.2012 | Մեկնաբանություններ (0)

Հայկական կայսրությունը
Մեծ Հայք, անկախ հայկական թագավորություն էր մ.թ.ա. 331-մ.թ. 428 թթ.: Թագավորությունն անկախացավ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից քիչ անց` Երվանդունիների արքայատոհմի օրոք: Մ.թ.ա. 189 թ-ից սկսած Հայոց գահին հաստատվեցին Արտաշեսյանների արքայատոհմը, որի հիմնադիր Արտաշես Ա-ն կարճ ժամանակում միավորեց երկիրն ու անցկացրեց մի շարք բարեփոխումներ: Մեծ Հայքը հասավ իր հզորության գագաթնակետին Տիգրան Մեծի կառավարման ընթացքում, երբ այն ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս և Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով: Այդ ժամանակաշրջանում Մեծ Հայքը կամ Հայկական կայսրությունը համարվում էր արևելքի հզորագույն պետությունը: Սակայն Արտաշեսյանները սկսեցին անկում ապրել և վերացան պատմության թատերաբեմից մ.թ. 1 թ-ին: Նրանց փոխարինելու եկան Արշակունիները, որոնցից Տրդատ Գ Մեծի օրոք 301 թ-ին Մեծ Հայքը դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը: Սակայն 387 թ-ին Մեծ Հայքը կիսվեց Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև: Արշակունիները շաուրնակեցին իշխել երկրի պարսկական հատվածում մինչև 428 թ-ը:
Հանրագիտարան | Դիտումներ: 870 | Բեռնումներ: 129 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 10.11.2012 | Մեկնաբանություններ (0)


Այս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները:
Հանրագիտարան | Դիտումներ: 996 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 14.05.2012 | Մեկնաբանություններ (0)

Fullerene-C60.png

Քիմիան ճշգրիտ գիտություն է, որն ուսումնասիրում է նյութերի հատկությունների, կառուցվածքի, բաղադրության, դրանց փոխարկումների, ուղեկից երևույթների, փոխարկումների ժամանակ առաջացած նյութերի հատկությունների մասին։ Այն ժամանակակից բնագիտության կարևորագույն և ընդարձակ բաժիններից մեկն է, որն ընդգրկում է օրենքների, սկզբունքների, ինչպես նաև տեսական պատկերացումների մի համակարգ, որը նկարագրում է նյութերի փոխարկումները և տալիս դրանց բացատրությունը։ Եվ վերջապես քիմիան գիտություն է քիմիական տարրերի, դրանց միացությունների, ինչպես նաև այն օրինաչափությունների մասին, որոնց ենթարկվում են քիմիական ռեակցիաները։
Հանրագիտարան | Դիտումներ: 688 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 30.04.2012 | Մեկնաբանություններ (0)


Սև ծով — Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով` Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով` Էգեյան և Միջերկրական ծովին։
Հանրագիտարան | Դիտումներ: 661 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 30.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձրավանդակ կամ Հայկական սարահարթ, Առաջավոր Ասիայի հյուսիսում գտնվող աշխարհագրական տարածք, որտեղ կազմավորվել և հազարամյակների ընթացքում իր քաղաքական ու մշակութային պատմությունն է կերտել հայ ժողովուրդը։
Հանրագիտարան | Դիտումներ: 1255 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 21.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Basketball.png

Բասկետբոլը (անգլ.՝ Basket-զամբյուղ և Ball-գնդակ բառերից) թիմային մարզաձև է, որը մտնում է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Միմյանց դեմ մրցում են երկու թիմ, յուրաքանչյուրում՝ 5 բասկետբոլիստ(ուհի)։ Խաղի նպատակը հակառակորդ թիմի զամբյուղի մեջ գնդակը նետելն է
Հանրագիտարան | Դիտումներ: 481 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 17.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Flag of Armenia.svg  Coat of arms of Armenia.svg

Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) ցամաքային պետություն է Անդրկովկասում։ Աշխարհագրորեն գտնվում է հյուսիսարևմտյան Ասիայում, սակայն մշակութային և քաղաքական նկատառումներով հաճախ համարվում է եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղին, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային:


Հանրագիտարան | Դիտումներ: 668 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 17.04.2012 | Մեկնաբանություններ (0)


Սըր Չարլզ Սպենսեր «Չարլի» Չապլին, (անգլերեն՝ Charles Spencer «Charlie» Chaplin; 1889թ. ապրիլի 16 — 1977թ.դեկտեմբերի 25) — անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի` թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը:

Հանրագիտարան | Դիտումներ: 1015 | Բեռնումներ: 0 | Ավելացրեց: Admin | Ամսաթիվ: 17.04.2012 | Մեկնաբանություններ (0)

1-10 11-20 21-22
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.92.1.156