Կայքի Մենյու
Գովազդ
Главная » Файлы » Հանրագիտարան » Հանրագիտարան

Տիգրան Մեծ
14.04.2012, 21:47
Tigran Mets.jpg

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հունարեն՝ Τιγρανης ο Μέγας, լատիներեն՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140 - մ.թ.ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա. 83 - մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր: Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտՏիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար մ.թ.ա. 113 - 112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության [1], պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին : Տիգրան Ա-ի մահից հետո` մ.թ.ա. 95թ.-ին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը [2]:Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից [2]: Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության:Մ.թ.ա. II դարի վերջից Միհրդատ VI Եվպատորի օրոք խիստ հզորացավ Պոնտոսի թագավորությունը: Միհրդատն իր տիրությանը միացրեց Փոքր Հայքը, Կողքիսը, Բոսֆորը և Սև ծովի հյուսիսային ափերին գտնվող հունական գաղութ-քաղաքները: Արդյունքում համեմատաբար փոքր թագավորությունից Պոնտոսը վերածվեց բավականաչափ ազդեցիկ ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռոմի տարածման դեմ Փոքր Ասիայում:Մ.թ.ա. 94-91թթ.-ին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ [3]: Մ.թ.ա. 93-91թթ.-ին երկու արքաները վճռականորեն պայքարել են Կապադովկիայում հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծել Հայաստանի համար արևմուտքից, իսկ Պոնտոսի համար հարավից: Մ.թ.ա. 93թ.-ին հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կապադովկիա: Տեղական արքա, Հռոմի դաշնակից Արիոբարզան Ա-ն իր ունեցվածքով ու արքունիքով փախչում է Հռոմ [4]: Տիգրանը Կապադովկիայում գահ է բարձրացնում Գորդեոսին: Ի պատասխան Հռոմեական Սենատը արևելք է ուղարկում Լուցիոս Կոռնելիուս Սուլլային: Մ.թ.ա. 92թ.-ին նրա լեգեոնները ջախջախում են հայկական զորքերը և Կապադովկիայի գահին վերականգնում Արիոբարզանին [5]: Կապադովկիական կռիվներում, ըստ նախօրոք կայացված համաձայնության, Տիգրանը ստանում է ողջ շարժական ավարը և գերիներին, որոնք բնակեցվում են Հայաստանի քաղաքներում:Մ.թ.ա. 88թ. Պարթևաստանի արքա Միհրդատ Բ-ի մահից հետո պարթևական տերությունը նկատելիորեն թուլանում է, որից էլ չի հապաղում օգտվել Տիգրան Մեծը: Ենթադրվում է, որ պարթևների դեմ պատերազմից առաջ Տիգրանը նախ ապահովում է իր թիկունքը՝ հպատակեցնելով Վիրքը և Աղվանքը:մ.թ.ա. 87-85թթ Պարթևաստանի դեմ մղված պատերազմում Տիգրան Մեծը գրավում է ոչ միայն յոթանասուն հովիտները, այլև Միգդոնիան, Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները: Հայկական զորքերը մոտենում են Մարաստանի մայրաքաղաք Եկբատանին (ժամանակակից Համադան), որն հանդիսանում էր պարթև թագավորների ամառային նստավայրը, և հրի մատնում դրա մերձակա ամրությունների մի մասը: Պարթևները ստիպված են լինում հաշտություն խնդրել և ճանաչել Հայաստանի գերիշխանությունը գրավված թագավորությունների նկատմամբ: Բացի այդ նրանք Տիգրանին են զիջում «արքայից արքա» տիտղոսը, որը կրում էր Միհրդատ Բ-ն: Տիգրան Մեծը Մեծ Հայքին է միացնում Հյուսիսային Միջագետքի մի զգալի մասը՝ Մծբին կենտրոնով, որտեղ կառավարիչ է նշանակում իր եղբայր Գուրասին: Կորդուքի, Օսրոենեի, Ադիաբենեի և Ատրպատականի թագավորությունները դառնում են Հայաստանի վասալներ, որոնք հարկ էին վճարում և պարտավոր էին զորքով օգնել Տիգրանին պատերազմի դեպքում: Տիգրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում իր վասալներից ամենահզորի՝ Ատրպատականի Միհրդատ թագավորի հետ բարեկամական կապերի հաստատման՝ կնության տալով վերջինիս իր աղջկան:Հռոմի տիրապետությունն Արևելյան Միջերկրյայքում կանխելու նպատակով Տիգրան Մեծը սերտ կապեր է հաստատել Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավի հետ, որը մ.թ.ա. 83թ.-ին Սելևկյանների արքայական գահը հանձնել է նրան: Արքայի մտերիմներից Բագարատը դառնում է Անտիոքի կառավարիչ:[6] Միաժամանակ հայկական զորքերը տիրում են Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային՝ փաստորեն վերջ տալով Սելևկյան տերությանը (թեև հարավային Ասորիքի մի քանի քաղաքներոմ դեռ իշխում էր սելևկյանների մանկահասակ արքա Սելևկոս Է Փիլոմետորը): Հելլենիստական քաղաքներն ու դրանց բնակչությունը դարձել էր Տիգրան Մեծի անմիջական քաղաքական հենարանն Անտիոքում: Մ.թ.ա. 80-70-ական թթ.-ին Տիգրանը վարել է Պարթևաստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրյայքում Հռոմի ազդեցության վերացման ակտիվ քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ (մ.թ.ա. 81թ.), գրավել վերջինիս դաշնակից Կապադովկիան (մ.թ.ա. 78թ.):
Категория: Հանրագիտարան | Добавил: Admin
Просмотров: 629 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
18.190.156.212