Կայքի Մենյու
Գովազդ
Главная » Файлы » Հանրագիտարան » Հանրագիտարան

Վաղարշապատ
14.04.2012, 21:46

Echmiadzin Genocide memorial.jpg 
Վաղարշապատ (ճանաչելի է նաև Էջմիածին անունով), Հայաստանի Արմավիրի մարզում մեծ քաղաքն է։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ 4-րդն է։ Վաղարշապատ (Էջմիածնում) կա 5 եկեղեցի, որից մեկը` Էջմիածնի Մայր Տաճարը Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ, տեղագրորեն հանդիսանում է Արարատյան դաշտի կենտրոնը` Քասախ գետի միջին և ստորին հոսանքների շրջանում:Վաղարշապատը և նրա շրջակայքը բնակելի են եղել դեռևս մթա 6-3 հազարամյակներից: Այդ տարածքներում են գտնվում էնեոլիթյան /պղնձեքարեդարյան/ ժամանակաշրջանի այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են Շրեշ բլուրը, Մոխրբլուրը, Թեղուտը, Մեծամորը և այլն, ու հայտնաբերվել են հնագիտական ամենաբազմազան և հարուստ առարկաներ: Վաղարշապատում և նրա շրջակայքում կան նաև հնագույն դամբարանադաշտեր, որոնք ևս անկասկած են դարձնում տվյալ բնակավայրի հնամենի և նշանավոր լինելը:Վաղարշապատը Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր պարսպով, որի կենտրոնում շուկան էր: Քաղաքի մեջ էր առնված նաև միջնաբերդը, ներսում` արքունի ապարանքը և մայր տաճարը, իսկ քաղաքի պարիսպներից դուրս քաղաքի արվարձաններն էին: Պարիսպների ներսում ապրում էր ազնվականությունը և իշխող դասը, իսկ պարիսպներից դուրս` աշխատավորությունը: Արվարձանները ևս ունեցել են իրենց շուկան և արհեստավորական թաղերը:Վաղարշապատի տարածքի և նրա շրջակայքի մասին առաջին գրավոր տեղեկությունները ավանդել է Բիայնայի /Վանի/ թագավոր Ռուսա Բ-ն /մթա 685-645/` կոչելով նրան Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ, որի ոռոգման համար նա մեծ ջանքեր է ներդրել:Վաղարշապատի հնագույն անունը հավանաբար եղել է Արտիմեդ, որին Խորենացին քաղաք է կոչել, ապա` Վարդգեսի Ավան, Երվանդ Ա Սակավակյացի ժամանակից /մ.թ.ա. մոտ 570-558 թթ.` ըստ Խորենացու/, ապա Վաղարշապատ կամ Նոր Քաղաք, Վաղարշ Ա Արշակունու ժամանակից /մ. թ. 191-211թթ./ : Միջին դարերում, մասնավորապես միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանքի և ոչ ամբողջ բնակավայրի անունն է: Այս անվանումների վերաբերյալ Մովսես Խորենացին գրում է ՙՍա /Վաղարշ Ա Արշակունին, ըստ Խորենացու թագավորած 191-211թթ./ պատեաց պարսպաւ և հզօր աւանն Վարդգէսի, որի վերայ զՔասախ գետոյ, զորմէ զառասպելն ասեն ՙՀատուած գնացյալ Վարդգէս մանուկն ի Տուհաց գավառեն զՔասախ գետով, եկեալ նստաւ զՇրեշ բլրով, զԱրտիմեդ քաղաքաւ, զՔասախ գետւ կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի՚: Այս Երուանդ առաջինն է, Սակավակյացն է, որ ի Հայկյանց, զորոյ զքոյրն կին առեալ Վարդգէսի` շինեց զաւանս զայս, յորում և Տիգրան միջին յԱրշակունեաց /Տիգրան Բ Մեծ/ նստոյց զհասարակ առաջնոյ գերությանն Հրէից, որ եղև քաղաքիւղ վաճառօք: Այժմ այս Վաղարշ պատեաց պարսպաւ և հզօր պատւարաւ, և անուանեաց Վաղարշապատ, որ և Նոր քաղաք՚:Վաղարշապատը հնագույն դարերից սկսած համարյա անընդմեջ երկրորդ կամ զուգահեռ մայրաքաղաքի դեր է կատարել:Վաղարշապատի դերի բարձրացումը առաջնակարգ մայրաքաղաքի աստիճանի հետևանքն էր այն բանի, որ 301թ-ից այն դարձավ քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոնը, նաև կաթողիկոսական նստավայրը: Բավական է ասել, որ այստեղ է բացվել Մաշտոցյան առաջին դպրոցը, այստեղ է հաստատվել /480 թվականին/ առաջին հայկական պետական-պաշտոնական մատենադարանը:Հետագա դարերում /բացառյալ Բագրատունիների թագավորության ժամանակ/ Վաղարշապատը աստիճանաբար անչքացավ, դարձավ աննշան և խղճուկ մի բնակավայր: Քաղաքը նոր շունչ և վերակենդանություն է առնում, երբ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը Սսից տեղափոխվեց Էջմիածին: Այսուհետև Վաղարշապատ-Էջմիածինը նորից դարձավ Հայոց ոչ միայն կրոնական, այլև, ինչ որ չափով նաև վարչական կենտրոնը: 1828 թ-ից, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին, Վաղարշապատը /Էջմիածին/ դարձավ Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կենտրոնը, մինչև 1930 թվականը:Հայաստանի երբեմնի քաղաքամայր Վաղարշապատը գտնվում է Արարատյան նահանգի Արագածոտն գավառում: Վաղարշապատը հայ Արշակունիների պետականության թագավորանիստ քաղաքն էր, կրոնական և մշակութային կենտրոնը: Հնագիտական նյութերը և մատենագրական աղբյուրները օգնում են մեզ վերականգնելու հին Վաղարշապատի տեղադրությունը:Մ. Խորենացու հիշատակած ավանդություններից հայտնի է, որ Վաղարշապատի հին քաղաքատեղին գտնվում էր Արարատյան դաշտում` Քասախ գետի և Շրեշ բլրի մոտ, իբրև ամրացված բերդ, առևտրական մեծ ավան:Ե. Լալայանի վկայությամբ, ժողովուրդը Շրեշ է անվանել Ղուգոյի կոնդ կոչված բլուրը, որը գտնվում էր Վաղարշապատից հյուսիս-արևելք /քաղաքից 500 մ հեռու/, Էջմիածին-Օշական ճանապարհի աջ կողմում: Շրեշ բլուրը մինչև 1870-ական թվականները 123 մ տրամագծով, մի քանի մետր բարձրությամբ, խոշոր զանգվածային քարերով շրջապատված արհեստական հողաբլուր էր, որը 1913, 1928 թթ. պեղել է Ե. Լալայանը, և կրկին պեղվել է 1945-1950 թթ.: 1950 թ. բլուրը ամբողջովին հարթվել է:Վաղարշապատի տեղադրությունը կապված էր նաև Քասախ գետի հետ, որը շատ անգամներ փոխել է հունը: Հնում այն հոսել է Վաղարշապատի հյուսիսային կողմից, Շրեշ բլրի և Կավաբլրի մոտից թեքվել է դեպի արևմուտք, ուր պահպանվել են գետի ցամաքած հունը և միջնադարյան կամրջի մնացորդները: Քասախի մի բազուկը քաղաքի արևմուտքով իջել է հարավ և Վ. Խաթունարխի արևմուտքում` Էջմիածնից Իգդիր տանող խճուղուց ներքև միացել Մեծամոր գետին: Այս բազուկը պահպանվում էր մինչև 1833 թվականը:387թ. Վռամշապուհի օրոք /387-414թթ./, Հայաստանը Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև բաժանվելուց հետո, Վաղարշապատը շարունակում էր մնալ որպես մայրաքաղաք և ապրում էր մշակութային վերելք/ այստեղ կատարվեց հայերեն տառերի գյուտը/: Արշակունիների թագավորությունից հետո, Վաղարշապատը վերջին հարվածը ստանում է պարսիկներից:Սկսած 451թ. Վարդանանց պատերազմի ժամանակից Վաղարշապատը ամայանում է և բնակչությունը ցրվում է Հայաստանի այլ վայրեր:
Категория: Հանրագիտարան | Добавил: Admin
Просмотров: 737 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Տարածել
Մուտք
Հյուր (Հյուր)
ID:
0

Вы:

Група:
Հյուրեր

IP:
3.149.254.35